-
10.11.2019|
13:37
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արհեստական բանականության ոլորտի զարգացումները համեմատել է մեծ աշխարհագրական բացահայտումների և տիեզերք դուրս գալու հետ՝ ասելով, որ դա քայլ է դեպի անհայտը:
-
10.11.2019|
13:36
Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով կամ 7261 հատ վարկով՝ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
10.11.2019|
13:35
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսելում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ, քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
-
10.11.2019|
11:54
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը սպառնալիք են, կոչ է արել ՆԱՏՕ-ին հասունանալ ու դիմակայել պրոբլեմներին:
-
10.11.2019|
11:50
Շվեյցարական Tages-Anzeiger-ին հարցազրույցում ամերիկացի պատմաբան, Ջոն Հոպկինսի ինստիտուտի պրոֆեսոր Մերի Սարոտեն բացատրում է՝ ինչ սխալներ է արել Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում Արևելյան ու Արևմտյան Գերմանիաների վերամիավորումից հետո:
-
09.11.2019|
22:11
Այցը նպատակ ունի արտահայտել երկկողմ հարաբերությունները բնորոշող բարեկամությունը, ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերը:
-
09.11.2019|
22:08
Երախտապարտ ենք Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սկզբունքային միանշանակ ուղերձի համար, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
09.11.2019|
22:07
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
-
09.11.2019|
22:06
Գերմանիայի մայրաքաղաքում նշել են Բեռլինի պատի փլուզման 30 տարին: Սառը պատերազմի խորհրդանիշը դարձած պատը երկիրը բաժանել էր կոմունիստական ու կապիտալիստական հատվածների:
-
09.11.2019|
22:05
Ղազախստանի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ քաղաքական բարեփոխումների, նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: